Երևանի 3 բնակիչներ տանն անօգնական վիճակում էին հայտնվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2012 11:48

Փետրվարի 22-ին`ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1933 թվականին ծնված Ռիմա Սուվարյանը` անօգնական վիճակում, ձեռքի կոտրվածքով: Փրկարարները պատգարակով իջեցրել են Ռ.Սուվարյանին, ում շտապօգնության բրիգադը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի 1-ին բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:  Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` բազմոցին, անօգնական վիճակում հայտնաբերվել է 1956 թվականին ծնված Կարապետ Խաչատրյանը, ում շտապօգնության բրիգադը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գալշոյան փողոցի թիվ 2 շենքի 36-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` բազմոցին, անօգնական վիճակում հայտնաբերվել է 1966 թվականին ծնված Կամո Սարգսյանը, ում շտապօգնության բրիգադը ցուցաբերել է բուժօգնություն:

 

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply