Պահանջվում է մարզիչ

Օրվա լուր | | February 23, 2012 11:27

Հանդբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը, որի կազմում խաղում է Սամվել Ասլանյանը, նոր մարզիչ է փնտրում: Հայտարարվել է մրցույթ: Բանն այն է, որ Վլադիմիր Մակսիմովի հրաժարականից հետո, Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիան այդ պաշտոնի արժանի թեկնածու է փորձում գտնել:Եվ ահա, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Միխայիլ Լուցենկոն նշանակվել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Հավաքականը մարտին միջազգային ուսումնամարզական հավաքի նա է առաջնորդելու: Այդուհանդերձ, երբ հավաքականի նոր մարզիչ նշանակվի, Լուցենկոն վայր է դնելու իր լիազորությունները:

 

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply