Կնոջն ազատել են աշխատանքից ազգության պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 11:12

Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը 10 տարի վաճառող է աշխատել հասարակական սննդի ոչ մեծ մի հաստատությունում, ապշեց, երբ իմացավ, որ  առևտրի կետի նոր տերերն իրեն ազատում են աշխատանքից ազգության պատճառով:

29-ամյա Քիբերլի Բարելին ազատեցին աշխատանքից, երբ բրիտանական Հարթլպուլեում գտնվող «Joanna’s Fish Bar» բարը վաճառվեց նոր տերերին` Թուրքիայից  եկածներին: Վերջիններս գերադասեցին աշխատանքի  ընդունել իրենց համերկրացիներին ու լեհերի, որոնց կարելի է զգալիորեն քիչ վճարել, քան անգլիացիներին, իսկ Քիմբերլիին  ազատեցին աշխատանքից:

Աշխատանքային վեճեր քննարկող դատարանի որոշման համաձայն, ուր դիմել էր բրիտանուհին, նոր տերերը պետք է Քիմբերլիին փոխհատուցում վճարեին 6 հազար ֆունտ բրիտանական ստեռլիգ:  Եվ, քանի որ նոր տերերը հայտնեցին, թե հրաժարվում են կնոջը փոխհատուցում վճարել, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև և նույնիսկ  կարող են հայտնվել բանտում` դատարանի որոշումը չկատարելու համար:

 

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply