Բոլիվիայում ջրհեղեղի հետևանքով 10 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 10:36

Բոլիվիայում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել: Առնվազն 10 մարդ է զոհվել, 10 հազար մարդ անօթևան է դարձել:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն արդեն ստորագրել է երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանը: Այդպիսով, երկրի բյուջեից անհրաժեշտ միջոցներ  կտրամադրվեն տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Տեղական իշխանությունների հայտարարության համաձայն, բարդ իրավիճակ է Պանդո վարչական շրջանում: Բոլեբր փոքրիկ քաղաքը տեղի գետի վարարման հետևանքով գրեթե ամբողջությամբ ջրի տակ է հայտնվել:

 

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply