Արդեն Սելիմի լեռնանցքն այս պահի դրությամբ անցանելի է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 23, 2012 10:24

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի, ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Նիգավան, Սարալանջ, Ձորագլուխ և Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները:

Սելիմի լեռնանցքն այս պահի դրությամբ անցանելի է:

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:

***
Փետրվարի 23-ի, ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաև 2 տանող կամրջակներով ավտոմեքենաների համար:

 

 

 

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply