Ամերիկացիներն Իրանը թիվ մեկ թշնամի են համարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 10:18

Գելապա կազմակերպությունը համազգային հարցում է անցկացրել  ում են համարում ԱՄՆ-ի «ոխերիմ թշնամի» թեմայով:

Մասնակիցների 32%-ը «թիվ մեկ թշնամի» է անվանել Իրանը: 2011-ին այդպես էր կարծում ամերիկացիների 25%-ը: Նման բացասական վերաբերմունքը կապված է Թեհրանի միջուկային հավակնությունների հետ:

Թշնամիների ցուցակում էին հայտնվել Չինաստանը` 23%, ԿԺԴՀ-ն `10%, Աֆղանստանը` 7% և Իրաքը` 5%: Վեցերորդ հորիզոնականում Ռուսաստանն էր ու Պակիստանը` 2-ական %-ով: Իսկ ամերիկացիների 1%-ը գտնում է, որ Ամերիկան է ինքն իր թշնամին:

Անցած շաբաթ Գելապա  կազմակերպությունը հարցում է անցկացրել` պարզելու  22 օտարերկրյա պետությունների ու Ինքնավար Պաղեստինի նկատմամբ ամերիկացիների վերաբերմունքը:

ԱՄՆ-ի քաղաքացիները բարեհաճ վերաբերմունք ունեն Կանադայի (96%), Ավստրալիայի (93%), Մեծ Բրիտանիայի (90%), ԳԴՀ-ի(86%) և Ճապոնիայի (83%) հանդեպ:

Հարցվածների 50%-ը լավ է վերաբերվում Ռուսաստանին,44%-ը` այդ երկիրը չի սիրում, իսկ 6%-ը հրաժարվել է կարծիք հայտնել:

Ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 1000 ամերիկացի:

 

Դիտվել է 964 անգամ:
Print Friendly

Leave a Reply