Արտահերթս հերթականիդ վնաս չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2012 10:10

Չնայած ՀԱԿ-ում ակտիվորեն պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց Կոնգրեսի որոշ անդամներ դեռ հույսեր ունեն, որ հերթը հերթականին չի հասնի:

Մասնավորապես, ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ անձամբ ինքը շարունակում է մտածել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

Հերթական ընտրություններից անգամ մեկ ժամ առաջ արտահերթ անցկացնելու անհրաժեշտության մասին վերջերս մեր թղթակցի հետ զրույցում հիշատակել էր նաեւ Կոնգրեսի մեկ այլ ներկայացուցիչ` Վահանգն Խաչատրյանը` նշելով, որ ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ` միաժամանակ պատրաստվելով հերթականին:

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեցինք` արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման շարունակո՞ւմ է մնալ Կոնգրեսի օրակարգում: «Արտահերթ ընտրությունների պահանջ դրել ենք եւ ցանկացած պրոցես վեր ենք ածելու արտահերթ գործընթացի»,- նշեց Մուսինյանը:

 

Yerkir.am

Դիտվել է 704 անգամ:
Print Friendly

Leave a Reply