ԼՂՀ-ն ապահովում է տարածաշրջանային շահերի հավասարակշռությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2012 9:47

Ղարաբաղյան հիմնախնդիրը, հավանորեն, միակն է համաշխարհային քաղաքականության մեջ, որի կարգավորմանը հավասարապես, թեկուզեւ ձեւականորեն, մասնակցում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան. ըստ Regnum-ի `կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

Պատգամավորի համոզմամբ` լինելով ինքնուրույն ռազմա-քաղաքական սուբյեկտ Հարավային Կովկասում` ԼՂՀ-ն ապահովում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը:

«Ռազմա-քաղաքական դիմակայության գոտում այսօրվա դրությամբ ստեղծված ստատուտ քվոն միակ արդյունավետ համակարգն է, որի շուրջ համաշխարհային ուժային կենտրոնները կարող են դեռեւս փոխադարձ զսպման ու հավասարակշման եզրեր գտել»,- նշել է պատգամավորը:

Նրա խոսքերով` Արցախի հետագա դերը տարածաշրջանում պայմանավորված է տնտեսական եւ քաղաքական ինքնաբավության մակարդակի բարձրացմամբ: «Դա իշխանությունների առաջնահերթ խնդիրն է եւ աջակցություն է գտնում հայության ու այն ուժերի կողմից, որոնք շահագրգռված են տարածաշրջանային անվտանգությամբ»,- հայտարարել է Վ. Աթանեսյանը:

 

Yerkir.am

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply