Ադրբեջանցի զինվորներին Ղարաբաղի հետ սահմանից տեղափոխում են Աֆղանստան, որ վերահսկեն կակաչի հողատարածքները. ՖԱՐՍ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 9:43

Թմրավաճառության աճի խրախուսումը Ադրբեջանի հանրապետության մի շարք պաշտոնական շրջանների քաղաքականությունն է: Այդ մասին հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը` վկայակոչելով իր աղբյուրները:

«Ադրբեջանի հանրապետությունն իր զինվորների մի մասին ղարաբաղյան ճակատային սահմանից տեղափոխում է Աֆղանստան, որպեսզի նրանք վերահսկեն կակաչի հողատարածքները»,-գրում է իրանական «Ֆարս» գործակալությունը:

Իրանական գործակալությունը շեշտում է, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն իրանցի լրագրողին ձերբակալել են` կասկածելով Ադրբեջանում թմրանյութ պահելու մեջ:

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, իրանական հեռուստատեսության թղթակից Անար Բայրամլին ձերբակալվել է Բաքվում` ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար:

Մինչդեռ լրագրողի եղբայրը հերքել է այդ պնդումները եւ վստահություն հայտնել, որ թմրանյութը ոտիկանությունում են գցել Բայրամլիի գրպանը:

Իրանական Քաղաքացիական պաշտպանության հիմնադիրը պաշտոնապես իրանցի լրագրողի ձերբակալության պատասխանատվությունը գցել է ԱՄՆ-ի եւ սիոնիստական վարչակարգի վրա:

News.am

 

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply