Քադաֆիի դուստրը հոր մահը վկայող փաստաթուղթ է պահանջում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 9:17

Լիբիայի հանգուցյալ առաջնորդի միակ  հարազատ դուստրը դիմել է Հաագայի միջազգային դատարան  հերթական պահանջով:

Աիշա Քադաֆին մտադիր է ստանալ հոր մահվան վկայականը` հաստատումով:

Ալժիրում ապաստանած Աիշայի փաստաբանը հայտնել է, որ այդ քայլն անհրաժեշտ է, որպեսզի ապացուցի նոր իշխանությունների` Քադաֆիի սպանությունը հետաքննելու անկարողությունը:

Աիշան աչքի  է ընկնում իր մարտաշունչ ելույթներով` ապստամբների հետ պայքարած հոր ու եղբայրների պաշտպանության օգտին:

 

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply