Իտալիայի վարչապետը բացահայտ ներկայացրել է իր եկամուտները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 9:05

Մարիո Մոնտին իր հայտարարագիրը  ներկայացրել է կառավարական կայքում: Վարչապետը հանրության դատին է ներկայացրել  հարկային հայտարարագիրը` բացահայտելով 2011-ի իր եկամուտները:

Կառավարության նոր ղեկավարն անցյալ տարի աշխատել է 1,01 մլն եվրո: Ընդհանուր եկամուտը տարբեր ակցիաներից ու ներդրումներից կազմել է 11 մլն եվրո: Բացի այդ, Մոնտին 16 տան սեփականատեր է:

Վարչապետի այս ձեռնարկին են միացել նաև  բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ու արդյունքում  պարզվել է, որ կառավարությունում ամենաբարձր վարձատրվողը  արդարադատության նախարար Պաոլա Սևերինոն է` տարեկան 7 մլն եվրո եկամուտով:

Ըստ այդ տվյալների, «ամենաաղքատը» Միջազգային համաձայնության նախարարության ղեկավար Անդրեա Ռիկարդին  է, որը 2011-ին աշխատել է ընդամենը 120 309 եվրո:

Իտալիայի քաղաքացիներին այնքան հետաքրքիր էր իմանալ, թե ճգնաժամի պայմաններում որքան են ստանում իրենց երկիրը ղեկավարող մարդիկ, որ օգտատերերի հոսքից կայքը ծանրաբեռնվել  է:

 

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply