«Տաշիր» ընկերությունը մտադիր է ձեռք բերել Roberto Cavalli ապրանքանիշը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 8:49

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունը մտադիր է ձեռք բերել ճանաչված իտալացի դիզայների նորաձևության տունը 500 մլն եվրոյով: «Տաշիրն» արդեն թողարկել է մի նախագիծ` Casa Italia,  որը զբաղվում է Մոսկվայում նորաձևության իտալական  խանութներ բացելով:

Ինքը` Ռոբերտո Կավալին,  իր բիզնեսը գնահատել էր առնվազն 1 մլրդ  եվրո: Մասնագետներն էլ կարծում են, որ գործարքը կկազմի 500 մլն եվրո:

Ռոբերտո Կավալին արդեն մի փորձ արել է իր բիզնեսը մաս-մաս վաճառելու դեռևս 2009-ին, սակայն այն ժամանակը գործարքը չստացվեց: Իտալացի մեծահարուստը մտադիր է նաև այլ առաջարկներ ու ներդրումների տարբերակներ դիտարկել:

«Մենք առայժմ ոչ մի մեկնաբանություն այդ առիթով չենք անում»,- ասել է «Տաշիրի» մարքեթինգի գծով տնօրեն Օլգա Իգնատովան:

Cavalli  բրենդը ստեղծվել է 1960-ին: Cavalli  ապրանքանիշի հագուստն ու աքսեսուարները գերադասում են  ողջ աշխարհի  շոու բիզնեսի աստղերը:

 

 

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply