ԱՄՆ կոնգրեսմենները ստացել են սպառնալիքներով և սպիտակ փոշիով նամակներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 23, 2012 8:23

ԱՄՆ Կոնգրեսի երեք անդամների գրասենյակներում հայտնաբերվել են կասկածելի փոշի պարունակող ծրարներ, որոնց մեջ կային նաև սպառնալիքներով գրություններ: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել են Կապիտոլիումի  ոստիկանության  ներկայացուցիչները: Այդպիսի ծրարներ ուղղարկվել են մի քանի նորությունների կազմակերպությունների: Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, սպիտակ փոշու նախնական անալիզը ցույց է տվել, որ այն  անվնաս  է:

Գրությունների հեղինակը, որոնք եկել էին Պորտլենդից (Օրեգոնի նահանգ), սպառնացել է, որ փոշու պարունակությամբ նոր ծրարներ  կուղղարկի սենատի անդամներին, որոնցից մի քանիսի մեջ կլինեն   «մահացու մանրէներ»:   Ոստիկանության  ներկայացուցիչներն ասում են , որ չարագործը իր նամակներում օրենսդիրներին կոչ է անում ամերիկյան քաղաքականության մեջ  վերջ դնել  լոբբիզմին և կորպորատիվ փողերի վրա ազդելուն: Հնարավոր է, որ նա համակրում է « Գրավիր Ուոլ սթրիթի» հակակորպորատիվ շարժման մասնակիցներին:

Ոստիկանությունը շատ զգուշ է վերաբերում կասկածելի  փոշու ցանկացած հայտնվելուն, քանի որ 2001թ. աշնանը , անմիջապես սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սիբիրյան խոցի վարակով ծրարները ԱՄՆ-ում խուճապ առաջացրին: Դրանցից ստացել էին մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում ԱՄՆ Կոնգրեսի աշխատակիցներ: Արդյունքում 5 մարդ զոհվեց, ևս 17 –ը հայտնվեցին հիվանդանոցում:.

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply