Գնացքի վթար Բուենոս-Այրեսում, զոհվել է 40 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2012 20:48

Բուենոս-Այրեսում գնացքի վթարի հետևանքով զոհվել է մոտ  40  հոգի, վիրավորների թիվը  500-ից ավելի է: Ականատեսներն  ասում են, որ ուղևորագնացքը չի կարողացել հարթակի մոտ արգելակել և մեծ արագությամբ մխրճվել է փակուղում:

Փրկարարներին կես ժամվա մեջ հաջողվեց միայն մեքենավարին խցիկից հանել, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Ամենաշատը տուժել են առաջին երեք վագոնների ուղևորները:

Վթարի վայր են ժամանաել Արգենտինայի տրանսպորտի քարտուղար Խուան Պաբլո Սկիավին և անվտանգության նախարար Գիլմերո Մոնտենեգրոն: Սկսվել է ողբերգության հետաքննությունը:

 

 

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply