Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը խոսել են նաև հայ-թուրքական հարաբերություններից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 29, 2009 13:30

d5b6d5a1d5acd5a2d5a1d5b6d5a4d5b5d5a1d5b6-d684d5acd5abd5b6d5a9d5b8d5b6Երեկ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է  ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչն այս տարի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Քլինթոնը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և վերահաստատել ԱՄՆ-ի դիրքորոշումը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:

Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության համար:

Արցախյան հիմնախնդրի քննարկման ժամանակ  Նալբանդյանը կարևորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացում:

Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև հայ- ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր:

Դիտվել է 1118 անգամ:
Print Friendly

Leave a Reply