«Արարատ»-ին կրկին չհաջողվեց հաղթել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2009 13:24

ad_photoՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի վերջին խաղում երեկ Երևանի «Հրազդան» մարզադաշտում մրցեցին աղյուսակը եզրափակող «Կիլիկիան» և «Արարատը». կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

«Արարատը» 4 օր առաջ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչում հաղթել էր աղյուսակը գլխավորող «Փյունիկին» և նվաճել էր պատվավոր ավարը: Սակայն այս խաղում արարատցիներին չհաջողվեց նույնն անել «Կիլիկիայի» նկատմամբ: Վերջինս և «Արարատը» համապատասխանաբար վաստակել են 16 և 9 միավոր ու զբաղեցնում են 7-րդ և 8-րդ տեղերը:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply