Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Թումո Ռոբոտիքս դասընթացը է անցկացվել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2012 19:36

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում Թումո Ռոբոտիքս դասընթացը անցկացվել է փետրվարի 10-22-ը, մասնակցելու հնարավորություն են ստացել մրցութային հարցին ճիշտ պատասխանած եւ մասնակցության իրենց հիմնավորմամբ ընտրված 12-18 տարեկան 60 պատանիներ: Դասընթացը նախատեսված էր միայն Թումո կենտրոնի անդամների համար, ովքեր հետաքրքրված են Ռոբոտիքսով: Գործնական դասերի ընթացքում օգտագործվում էին LEGO Mindstorms ռոբոտաշինական սարքերը:

Դասընթացի շնորհիվ պատանիները հնարավորություն ունեցան սովորել, թե ինչ է ռոբոտը, ինչպես ծրագրավորել եւ կառավարել այն, բացահայտեցին սենսորների տարբեր տեսակները եւ դրանց կիրառումը ռոբոտների ծրագրավորման գործում, սովորեցինծրագրավորել LEGO Mindstorms NXT-G գրաֆիկականլեզվով: Թիմերի բաժանված մասնակիցները ստեղծել են սեփական ռոբոտին ու իրենց իսկ մտադրությամբ ծրագրավորել այն խմբային աշխատանքում:

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Մեդիա լաբորատորիայի պրեֆեսոր Սեյմուր Փեյփերթը (Seymour Papert) իր “Mindstorms” գրքի նախաբանում գրել է. «Համակարգչային ծրագրավորման և կարգավորման տրամաբանությունը թույլ է տալիս զարգացնել այնպիսի մտավոր պաշարներ, որոնք շատ օգտակար կլինեն իրական կյանքում եւ ապագայում: Հետևաբար կրթական Ռոբոտիքսը կարող է դառնալ շատ հարմար փորձադաշտ, որտեղ կարելի է ստեղծարար մտածողություն դրսեւորել, ակտիվորեն զարգանալ, փորձարկել ու կիսել գիտելիքները և վերջապես զարգացնել սեփական նախաձեռնությունը»:

Թումո Ռոբոտիքս դասընթացը  վարելու համար հատուկ մասնագետ էր հրավիրվել Իսպանիայից. մասնագիտությամբ ճարտարապետ Ջուզեպ Ֆարգասը (Jozep Fargas) երկու մագիստրոսական կոչում է ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից` Ճարտարապետություն եւ Քաղաքային նախագծում մասնագիտություններով: 1991-ին նա Բարսելոնայում հիմնել ու այժմ էլ ղեկավարում է DTEC Consulting ընկերությունը, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում նախագծման ոլորտում` հիմնվելով համակարգչային դիզայնի եւ աշխարհագրական տեղեկատվական համակարգերի վրա:

Դիտվել է 1553 անգամ:
Print Friendly

Leave a Reply