Ախթալայի ԼՀԿ աշխատակիցները վաղը հավաք են կազմակերպում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2012 18:54

Մենք` Ախթալայի ԼՀԿ–ի մի խումբ աշխատակիցներս, փետրվարի 20-ին բաց նամակով դիմել էինք ՀՀ նախագահին, ներկայացնելով օֆշորային գոտում գրանցված «Մեթըլ Փրինց» ընկերությանը պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում աշխատակիցների համար ստեղծված անհանդուրժելի աշխատանքային, սոցիալական, աշխատանքի անվտանգության, բնապահպանության հարցերին և Ախթալա, Շամլուղ քաղաքներում Ախթալայի ԼՀԿ –ին պատկանող օբյեկտներում առկա անմխիթար վիճակին վերաբերող հարցեր: Փորձելով մոլորեցնել հասարակությանը, Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությունը փետրվարի 23-ին ժամը 14:00-ին Ախթալա քաղաքում հրավիրել է մամլո ասուլիս` սահմանափակ թվով լրատվամիջոցների համար:

 

Հաշվի առնելով մոտ 600 աշխատակիցների զգալի մասի աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Ախթալա և Շամլուղ քաղաքների սոցիալ-մշակութային, բնապահպանական, համայնքային զարգացման խնդիրների կարևորությունը` Ախթալայի ԼՀԿ-ի աշխատանքային շահերի պաշտպանության կազմկոմիտեն փետրվարի 23-ին ժամը 16:00-ին Ախթալայի կենտրոնական հրապարակում հրավիրել է Ախթալայի ԼՀԿ-ի աշխատակիցների և բնակչության հավաք, ուր մենք կներկայացնենք մեզ հուզող հարցերը և կպատասխանենք լրագրողներին հետաքրքրող հարցերին: Նախատեսվում է նաև շրջայց Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող պոչամբարների, բաց հանքի տարածք:

Ավտոբուսները շարժվելու են Երևան քաղաքի Շահումյան հրապարակից առավոտյան ժամը 10:00-ին, հետվերադարձը ժամը` 17:00-ին Ախթալա քաղաքից:

Կոնտակտային հեռախոսահամարներ

բջջ. 094 61 45 51 Իվան Ջաղինյան

բջջ. 098 64 60 56 Արկադի Առուշանյան

 

Դիտվել է 795 անգամ:
Print Friendly

Leave a Reply