Խուլիգանն ու Ռուսաստանում հետախուզվողն կալանավորվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 22, 2012 17:18
Փետրվարի 21-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Ավզնոց թաղամասից բերման են ենթարկել Գյումրիի 31-ամյա մի բնակչի, որը ս/թ հունվարի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Նրան  տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկ:
***
Փետրվարի 21-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերել և բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու, որը 2011 թ. սեպտեմբերի 12-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից:
Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply