Մերսեդեսներից մեկը բախվել է բենզալցակայանի,մյուսը`ընկել է ճամփեզրյա դաշտը, իսկ «Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է «ՎԱԶ-2108»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2012 17:07

Փետրվարի 21-ին, ժամը 04.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկում բախվել է բենզալցակայանի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 22-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 117 կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ճամփեզրյա դաշտը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 21-ին, ժամը 17.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply