Ձերբակալվել է բազմաթիվ գողություններ կատարած Արթուրը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 22, 2012 16:59
Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ին,  ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մերձակայքից բերման են ենթարկել 31-ամյա Արթուր Ե.-ին:
Պարզվել է, որ նա 2011 թ. սեպտեմբերին Անդրանիկի փողոցի թիվ 44 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է բջջային հեռախոս:
Ոստիկանները պարզել են նաև, որ Արթուր Ե.-ն կատարել է համանման մի շարք գողություններ ևս: Այսպես.
– 2011 թ. հոկտեմբերին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 44/4 շենքի բակում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով՝ սրահից գողացել է ռադիոկապի սարքը` պատճառելով 125.000 դրամի նյութական վնաս,
– 2011 թ. հոկտեմբերին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 36 շենքի բակում կայանված «Ֆիատ-դուկատո» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է հեռուստացույց` պատճառելով 30.000 դրամի նյութական վնաս:
– 2011 թ. դեկտեմբերին Շերամի փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի տարանցիկ ավտոմեքենայի հետևի կողային ապակին հանելով՝ գողացել է 140.000 դրամի ապրանքներ,
– ս/թ հունվարին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 36 շենքի բակում կայանված  «BMV X-5» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները` պատճառելով 500.000 դրամի նյութական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply