Մաշտոցի այգում իրականացվող շինարարության հարցը կքննարկվի Հանրային խորհրդում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2012 16:58

Ինչպես հայտնում են ՀՀ հանրային խորհրդի մամուլի ծառայությունից, փետրվարի 23-ին` ժամը 15:00-ին, Հանրային խորհրդում տեղի կունենա քննարկում՝ Մաշտոցի պողոտայի հարակից այգում տեղի ունեցող շինարարության և դրա շուրջ բարձրացված հասարակական բողոքի վերաբերյալ:

Քննարկմանը ներկա կլինեն Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ և ենթահանձնաժողովների նախագահներ, բնապահպաններ և այլ շահագրգիռ անձիք:

Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Երևանի քաղաքապետարան, ՀՀ բնապահպանության, Քաղաքաշինության նախարարություններ, Ճարտարապետների միություն:

Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply