Ադրբեջանական կողմը մերժեց գնդապետ Կարապետյանի՝ դեմառդեմ հանդիպելու առաջարկը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 29, 2009 12:40

Անջեյ ԿասպրշիկՀայ-ադրբեջանական սահմանագծից 1,5 կմ հեռավորության վրա գտնվող Կիրանց-Մազամլի սահմանագծին ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ 223-րդ դիտարկումն անացավ առանց միջադեպերի:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջևանի գնդի հրամանատար գնդապետ Սերգեյ Կարապետյանը և այլ զինվորականներ:

11:24 տրվեց անվտանգության 2-րդ երաշխիքը, և սկսվեց կողմերի դիտարկումը: Հայկական կողմից գնդապետ Կարապետյանն առաջարկեց ադրբեջանցի կոլեգային դեմառդեմ հանդիպել, խոսել ռեալ խնդիրների մասին, բայց ադրբեջանական կողմը մերժեց` պատճառաբանելով, որ պիտի թույլտվություն ունենա իր իշխանություններից:

Մարզպետ  Ղուլարյանը ևս առաջարկեց քաղաքացիական ներկայացուցիչներին հանդիպել, սակայն նրանք նույն պատճառաբանությամբ մերժեցին:

Ադրբեջանական կողմում գերի է գտնվում 6 հայ զինծառայող: Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչության սահմանային ներկայացուցչության սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանն ասաց, որ այս պահին միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ աշխատանքներ են տարվում` հայ զինծառայողներին հետ վերադարձնելու կապակցությամբ, և առայժմ կոնկրետ պայմանավորվածություններ չկան:

Դիտվել է 1685 անգամ:
Print Friendly

Leave a Reply