Մենք պատերազմի դաշտում առյուծ ենք, խաղաղության դեպքում՝ հանգիստ ու անտարբեր. Ալեքսանդր Մանասյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2012 14:15

1992 թ. փետրվարի 27-ին տեղի ունեցած Խոջալու դեպքերը կեղծիքների հիման վրա ադրբեջանական քարոզչամեքենան տարածում է աշխարհով մեկ և հաղթանակ արձանագրում իր օգտին: Հայկական կողմն այս գործընթացում ունենալով հակափաստարկների հսկա արխիվ՝ այն չի օգտագործում՝ ճշմարտությունը բացահայտելու համար:

«Մենք պատերազմի դաշտում առյուծ ենք, խաղաղության դեպքում՝ բոլորովին հանգիստ ու անտարբեր: Մեզ մոտ սա վաղուց արմատավորված մի բան է: Զինադարի համաձայնագրի արձանագրություններից հետո միայն նոր ենք հասկանում որ տնտեսական, տեղեկատվական պատերազմ կա, որին մինչ այդ նշանակություն չէինք տալիս»,-այսօր հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Մասնավորապես Խոջալուի հարցում հայկական կողմի՝ հարցին անդրադառնալու պասիվությունը պամանավորվեց նրանով, որ «մեր հույսն այն է եղել, որ ճշմարտությունը մեր կողմն է, և այն կհաստատվի»:

«Անհրաժեշտ է տեղեկատվական դաշտի պատերազմը գիտկացել և հակադարձել: Մենք պետք է փաստագրական նյութերով համացանցը ողողենք: Բացի այդ, միաժամանակ օգտագործենք պետական և ժողովրդական դիվանագիտությունը»,-ասաց նա:

Քաղաքագետը առաջարկում է ապատեղեկատվության համար Ադրբեջանին դատի տալ: «Նախ Խոջալույում խաղաղ բնակիչների կոտորածը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում: Ինչ վերաբերում է դեպքերին, ապա երբ ղարաբաղյան ուժերը տեղեկացրել են Բաքվին, որ խաղաղ բնակչությանը դուրս բերեք, ցույց տալով միջանցքը, ադրբեջանական կողմը հրաժարվել է կատարել պահանջը: Իսկ ինչու չեն դուրս հանել բնակչությանը»,-հարց է տալիս քաղաքագետը և ավելացնում, որ վերջին պահին , երբ Աղդամով բնակչությունը փորձել է դուրս գալ, նրանց հենց ադրբեջանական ուղղությունից են դիմահար կրակով դիմավորել:

Քաղաքագետը ևս մեկ անգամ բերում է չեխ լրագրողի կողմից արված բացահայտումը, որը դեպքից երկու օր հետո լինելով տեղանքում՝ տեսել էր, որ սպանվածների դիկաները այլանդակվել են հենց ադրբեջանական հողում:

Քաղաքագետը կարևորեց հասարակության դերը այս հարցում, իսկ պետական կողմի հարցին նշանակություն չտալը նա հիմնավորեց՝ նշելով որ Խոջալուի մասին իրականությունը պատմող հակափաստարկները հրապարակվել են ընդամենը 2003թ-ին:

Tert.am

 

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply