Գևորգ Հարությունյանը 12-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 22, 2012 14:40

Գերմանական Ռեյնալդ Փֆալցում ավարտված շախմատի ավանդական միջազգային բաց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, զբաղեցրել Է 12-րդ տեղը:

7 միավորով 1-5-րդ տեղերը բաժանել են  5 շախմատիստներ: Գործակիցներով մրցաշարի հաղթող Է դարձել ուկրաինացի գրոսմայստեր Անդրեյ Սումեցը, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են գերմանացիներ Օսվալդ Շնիթցերը և Անդրեաս Հայմանը:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply