Սոմալիի գրոհայինների բանակը համալրվում է 10-ամյա երեխաներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2012 14:30

Սոմալիի իսլամիստական Ալ Շաբաաբ ահաբեկչական խմբավորումը համալրվում է 10 տարեկան «զինվորներով», այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Նշվում է, որ գրոհայինների նման գործողություններն շարունակվում են առնվազն 2 տարի, սակայն առավել սարսափելին այն է, որ հակառակորդների հետ ընդհարումների ժամանակ երեխաները հիմնականում օգտագործվում են որպես կենդանի վահան:

«Ցավալին այն է, որ մենք ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ երեխաները պարզապես խայծ են ծառայում», – ասել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Թիրանա Հասանը:

Հաճախ երեխաների թվում հանդիպում են աղջիկներ, որոնց Ալ Շաբաաբի գրոհայինները առևանգում են տներից:

Հասանի հավաստմամբ` իրենց հաջողվել է փրկել որոշ երեխաների, որոնց մեծ մասը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ունեցել:

Tert.am

 

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply