Կիրականացվի գյուղատնտեսական կենդանիների պատվաստում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 22, 2012 14:12

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհաստատի 2012-2014 թվականների գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիրը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը, այս մասին հարցն ընդգրկրված է գործադիրի` փետրվարի 23-ի նիստի օրակարգում: Ծրագրի նպատակն է կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների նկատմամբ հանրապետության անասնագլխաքանակը հակաանասնաճարակային կանխարգելիչ միջոցառումների մեջ ներառելով’ ունենալ այդ հիվանդությունների նկատմամբ վարակամերժ (իմուն ֆոն ունեցող) գլխաքանակ, հանրապետության տարածքում կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության բարձր մակարդակ:

Ակնկալվում է հանրապետությունում յուրաքանչյուր տարի շուրջ 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր, 850 հազ. գլուխ մանր եղջերավոր, 130 հազ. գլուխ խոզերի և այլ գյուղատնտեսական կենդանիների պատվաստված և վարակամերժ անասնագլխաքանակ, կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանական ծագման ավտանգ սննդամթերքի և հումքի ապահովում:

Ծրագրի իրականացման նպատակով կհատկացվի 1 միլիարդ 632 միլոն դրամ:

 

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply