Թուրքական բեռնատարը `Հայաստանի ձնակույտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 22, 2012 13:49

Փետրվարի 22-ին`ժամը 01.59-ին ահազնագ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոմայրուղու 7-րդ կմ-ում՝ Ազատան գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և խրվել ձնակույտի մեջ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 61 K 10238 պետհամարանիշի  կցորդով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորակը: Վարորդը՝ Թուրքիայի քաղաքացի,1952 թվականին ծնված Տունա Ջուլֆիկառը, տեղափոխվել է Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց:Նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները  ձնակույտից ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել ավտոմեքենաներ նաև Արագածոտնի մարզում` Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ից և  Ալագյազ-Ծաղ­կա­հովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ից:

 

 

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply