Մրցակարգը փոխվել է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 22, 2012 13:44

Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը  մասնակցելու «Չելենջ տրոֆի» մրցաշարին, որը Եվրոպայի առաջնությունից հետո Հին աշխարհամասի երկրորդ խոշոր միջազգային  ստուգատեսն է:

Եվ ահա, որոշվել են մրցավայրը և մերոնց մրցակիցները:

Բուլղարիայի Գաբրովո և Վելիկո Տերնովո քաղաքները մարտի 21-ից 26-ին հյուրընկալելու են A և B խմբերի  մրցաշարերի մասնակիցներին: Առաջինում են` Ֆարերյան կղզիների, Իսրայելի, Էստոնիայի, Մալթայի, երկրորդում` Բուլղարայի, Լատվիայի, Մոլդովայի, Հայաստանի հավաքականները:

Այս տարի փոխվել է մրցումների անցկացման կարգը: Սկզբում թիմերը խաղեր են անցկացնելու խմբերում, իսկ հետո ուժերն չափելու երկու տարբեր խմբերում միևնույն տեղերը զբաղեցնողները:

Հայաստանի հավաքականը մարտի 22-ին, 23-ին և 24-ին Գաբրովոյում  մրցելու է համապատասխանաբար Լատվիայի, Բուլղարիայի, Մոլդովայի հավաքականների հետ: Իսկ  մարտի 25-ին միմյանց հետ խաղալու են երկու խմբերի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ տեղերը գրավողները:

Հայաստանի հավաքականը ներկայումս մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է: Թիմը պարապմունքներ է անցկացնում Երևանի տնտեսագիտական համալսարանի, Շենգավիթի և Արաբկիրի մարզադպրոցների  դահլիճներում:

Դիտվել է 677 անգամ:
Print Friendly

Leave a Reply