Լուրջ փորձություն Բելգրադում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 22, 2012 13:38

Մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի հավաքականին լուրջ փորձություն է սպասում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:

Մեր ընտրանին ընդգրկված է 10-րդ խմբում և մարտի 31-ին, ապրիլի 1-ին  խաղալու է Բելգիայի և Սերբիայի հավաքականների հետ: Մարտի 30-ին միմյանց հետ ուժերն են չափելու Սերբիայի և Բելգիայի ներկայացուցիչները:

Հայաստանի հավաքականն այս օրերին մարզիչ Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Ռուս-Սլավոնական (հայկական) համալսարանի, Արաբկիրի մարզադպրոցի դահլիճներում: Հավաքականի վանաձորցի մի խումբ թեկնածուներ Արարատ Բարսեղյանի  գլխավորությամբ  պարապում են Վանաձորի մարզապալատում:

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply