Հինգ հրդեհ`այրվել են տանիք,«Gate World» ՍՊԸ-ի գույքը,վարագույր, ավտոբուս և Կ.Սաղաթելյանի տան երկրորդ հարկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 22, 2012 13:39
Փետրվարի 21-ին` ժամը 13.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում` Գյումրի քաղաքի Կույբիշև փողոցի թիվ 320 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մատական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է Գ.Սարգսյանին պատկանող տան տանիքի ծխնելույզի շրջակա հատվածը:
…
Նույն օրը`ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թևոսյան փողոցի թիվ 2 հասցեում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ,փրկարարական ուժերի վարչության և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը16.31-ին, մարվել`16.37-ին:
Այրվել է «Gate World» ՍՊԸ-ին պատկանող չորանոցը` գույքով:
…
Նույն օրը`ժամը 20.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արալեզ գյուղի Կոմիտասի փողոցի թիվ 20 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մատական հաշվարկ:
Մ.Ավետիսյանին պատկանող տան խոհանոցում այրվել է վարագույր:
…
Փետրվարի 22-ին`ժամը 08.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոբուս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրատարը:
Այրվում է Ս.Հարությունյանին պատկանող «ԼԱԶ» մակնիշի 29 ԼԼ 115 պետհամարանիշի ավտոբուսի սրահը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.21-ին: Հրդեհի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
…
Երեկ մենք հաղորդել էինք,որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Վասիլևի փողոցի թիվ 98 տանը:
Հրդեհը մեկուսավել էր ժամը 08.45:
Այսօր տեղեկատվություն է ստացվել,որ այն մարվել է ժամը 17.28-ին:
Այրվել է Կ.Սաղաթելյանին պատկանող երկհարկանի փայտյա տան երկրորդ հարկը և տանիքը`140 քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
