Մոսկվացիները խուսափեցին պարտությունից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 22, 2012 12:48

Մոսկվայի ԲԿՄԱ-ն հաջող է խաղում իսպանական թիմերի հետ: Եվ ահա,  մոսկվացիները ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հյուընկալելով Մադրիդի «Ռեալին» խաղն ավարտեցին 1:1 հաշվով: Մոսկվացիները  խուսափեցին պարտությունից: Նրանք  հաշվի հավասարակշռությունը վերականգնեցին մրցավարի կողմից ավելացված ժանմանակում: Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Քրիշտիանու Ռոնալդուն: Պատասխան գնդակը խփեց Պոնտուս Վերնբլումը:

Իտալական «Նապոլին» կամային հաղթանակ տարավ Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ` 3:1: Հյուրերից Խուան Մատան դիպուկ հարվածով 27-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: Սակայն մինչև հանգստի գնալը`  39 և 44-րդ րոպեներին տանտերերից Էզեկիլ Լավեսին և Էդիսոն Կավանին գրավեցին մրցակցի դարպասը և առաջ մղեցին իրենց թիմին: Իսկ 65-րդ րոպեին  Լավեսին ևս մեկ անգան աչքի ընկավ, գնդակն ուղարկելով  անգլիական թիմի  դարպասը:

 

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply