Թաթարստանի նախագահը կոչ է արել քվեարկել թագավոր Պուտինի օգտին. «Ведомости»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2012 12:01

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը բացատրել է տեղական ԶԼՄ-ների ղեկավարներին, որ պետք է քվեարկել Պուտինի օգտին, որովհետև «շատ ամոթ» կլինի, եթե ընտրեն ուրիշ մեկին, քանի որ երկրին ոչ թե մենեջեր է հարկավոր, այլ` թագավոր:

«Ինձ շատ ամոթ կլինի, եթե մենք` Թաթարստանը, չգնահատենք այդ մարդուն: Այնքան բան է այդ մարդը մեր հանրապետության համար արել: Ինձ համար վիրավորական կլինի, եթե մարդիկ նրան ըստ արժանվույն չգնահատեն»:

«Երկրին թագավոր է հարկավոր: Պուտինը  տղամարդ է, որը պատասխան է տալիս երկրի համար: Մենեջերը կառավարության ղեկավարն  է,-ընդգծել է նա:-Մյուս թեկնածուները թագավորի որակներ չունեն. Զյուգանովը շատ ծեր է, Սերգեյ Միրոնովը բավականաչափ փորձ չունի, իսկ եթե ժիրինովսկին է մեր նախագահը, ապա չգիտեմ, թե  այդ դեպքում մենք ովքեր ենք»:

Թաթարստանի նախագահի մամլո խոսնակը, մեկնաբանելով ասվածը, ընդգծել է, որ դա  քարոզ չէ: Հանրապետության ղեկավարը խոսել է բոլոր թեկնածուների մասին, զրույցը «նեղ շրջանակում» է եղել ու  անկեղծ:

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply