Բունտ. «Ես պնդում եմ, որ կոնյակը հոլանդական գյուտ է»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2012 11:26

Հոլանդիայում հնաոճ իրերի վաճառական վան դեռ Բունտը վաճառքի է հանել ալկոհոլային խմիչքների իր հավաքածուն, որի արժեքը կազմում է 6 մլն եվրո: Դրանց մեջ է նաև 200 տարվա հնության մի կոնյակ: Բունտի ընտանիքում տարիներ շարունակ հավաքում են հին լիկյորներ: Հավաքածուն հաշվվում է  5000 չբացված շիշ: Այդ ավանդույթը հավաքորդի ընտանիքում 1880-ից է:

«Ես հույս ունեմ հավաքածուս վաճառել հարուստ չինացու կամ էլ ռուսի: Սակայն ես չեմ վաճառի մեկ շիշ անգամ նրան, ով կփորձի այն բացել»,- ասել է նա:

«Ես պնդում եմ, որ կոնյակը հոլանդական գյուտ է, դրա համար էլ հարցը հատուկ նշանակություն ունի: Ֆրանսիացիները պարզապես գողացել են կոնյակի գաղափարը հոլանդացիներից: Հոլանադացի նավաստիներն առաջինն էին, որ գինին  թորեցին` թթվեցումից խուսափելու համար»,- ասել է հավաքորդը:

 

 

 

 

 

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply