Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին միջուկային օբյեկտներ չի թողել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2012 11:10

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հիասթափված է, որ իր տեսուչներին չեն թողել Իրանի միջուկային օբյեկտներ գնալ:

ՄԱԳԱՏԷ-ի փետրվարի 21-ի ուշ երեկոյան արված հայտարարության մեջ ասվում է, որ Իրանում գտնվող  տեսուչների խումբը խնդրել է իսլամական հանրապետության իշխանություններին թույլ տալ այցելել Փարչինում գտնվող համալիրը, որտեղ, գործակալության մասնագետների ենթադրությամբ, կարող են ռազմական միջուկային ծրագրի աշխատանքներ տարվել: Սակայն Իրանը մերժել է:

ՄԱԳԱՏԷ-ի  գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն նշել է, որ «Իրանի հետ բանակցությունները սկսվել են կառուցողական ոգով, ցավոք, դրանք ոչ մի համաձայնության չեն բերել»:

 

 

 

 

 

Դիտվել է 1096 անգամ:
Print Friendly

Leave a Reply