Աբխազիայում կրակ են բացել նախագահի մեքենայի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2012 11:02

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անքվաբի վրա մահափորձ է կատարվել: Երբ նախագահն աշխատանքի էր գնում հանրապետության մայրաքաղաք Սուխում, նրա ավտոմեքենայի վրա կրակ բացեցին:

Ինչպես հայտնում է հանրապետության ՆԳՆ աղբյուրը,  Գուդաուտի քաղաքի շրջանում կատարված դեպքի  հետևանքով վիրավորվել է  նախագահի  պահապաններից մեկը, իսկ Անքվաբը չի տուժել: Սա Անքվաբի վրա կատարված թվով 6-րդ մահափորձն է: Նախորդ 5 դեպքերը կատարվել են այն ժամանակ, երբ նա վարչապետ էր, ապա` փոխնախագահ: Դրանցից մեկի ժամանակ Անքվաբը թեթև բեկորային վնասվածք էր ստացել թիկունքի հատվածում:

 

 

 

 

 

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply