Քուրդ պատգամավորը խոսել է հայերեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 22, 2012 11:05

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները բանտում հացադուլ անող Շըրնաքի պատգամավորներին, ինչպես նաեւ քրդական հարցի լուծման համար բանակցային գործընթաց սկսելուն աջակցելու նպատակով փետրվարի 21-ին երկօրյա հացադուլ են հայտարարել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը:

Քրդական կուսակցության ներկայացուցիչները կազմակերպված հավաքի ժամանակ հանդես են եկել «Հացադուլի մեջ ենք», «Լուծումը բանակցային գործընթացի մեջ է», «Լուծումը երկխոսության մեջ է» պաստառներով: Մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ քրդական կուսակցության անդամ Փերվին Բուլդան բացման խոսքը քրդերեն է ասել: Նրանից հետո ամբիոնին մոտեցած մեկ այլ քուրդ պատգամավոր Քըշանաքը իր խոսքը սկսել է քրդերեն, հայերեն, հունարեն, լազերեն, ասորերեն, չերքեզերեն, արաբերեն և թուրքերեն լեզվով հետևյալ հայտարարությամբ. «Հարգելի’ եղբայրներ, մայրենի լեզուն պատիվ է»:

 

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply