Աուտիկը 20 տարի շարունակ 12 մլն շենք է նկարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2012 10:49

Նյարդաբանական խանգարում ունեցող նկարիչը 20 տարի շարունակ  աշխատել է   12 մլն ճարտարապետական շենքերով համայնապատկերի վրա :

Ֆրանսիայի Կան-սյուր-Մեր քաղաքի 40-ամյա  նկարիչ Ժիլլ Թրեինը իր կյանքը նվիրել է վիրտուալ քաղաքի վերարտադրմանը: «Ես ժամանակ ու ուշադրություն են հատկացրել յուրաքանչյուր մանրամասի: Ես բախտ եմ ունեցել «կառուցելու»  Արվիլ անվանումով իմ սեփական քաղաքը»,- ասել է նկարիչը:

Աուտիզմը սովորաբար բնութագրվում է  սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացման խանգարումով ու բազմակի կրկնվող գործողություններով: Հենց այդ հիվանդությունն է հնարավորություն տվել վարպետին ստեղծելու սեփական աշխարհը ու փոխադրելու այն թղթի վրա:

Թրեյնը սկսել է նկարել 5 տարեկանից: Իր ողջ կյանքի ստեղծագործության վրա սկսել է աշխատել 1982-ից` Նյու Յորք կատարած ուղևորության տպավորությամբ: Դրանից հետո Ժիլը սկսեց իր քաղաքի «կառուցումը» լեգոյով, իսկ հետո, ընդլայնելով «շինարարությունը», որոշեց այն տեղափոխել թղթի վրա:

Նկարչի աշխատանքով հետաքրքրվել են աշխարհի լավագույն ճարտարապետները:  Ֆրանսիական հրատարակություններից մեկը մոտ ժամանակներում կհրապարակի Ժիլի կենսագրականը:

 

 

 

 

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply