Ֆրանսիայի նախագահի ծագումով հայ թեկնածուն մտադիր է մինչեւ վերջ գնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2012 10:05

Իր անսահման էներգետիկայով աչքի ընկնող Մաքսիմ Վերները չի հանձնվում եւ պայքարում է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Նրա մայրը հայ եւ կրում է Քրեքջյան ազգանունը:

Nouvelles d`Arménie-ին գրում է, որ թեեւ որոշ քաղաքական ծանրամարտիկներ արդեն նահանջել են, բայց Ֆրանսիայի Երիտասարդության ասոցիացիայի էներգետիկայով լի նախագահը մտադիր է մինչեւ վերջ գնալ:

Նա գիտի, որ գերակա դիրքեր գրավելու հնարավորություն չունի առաջին փուլում: Բայց Ֆրանսիայի քաղաքներ եւ գյուղեր կատարած շրջագայությունների եւ հազարավոր հանդիպումների արդյունքում նա զգում է, որ կարող է արդյունքի հասնել, ծայրահեղ դեպքում ստանալ ձայների 4 տոկոսը: Սակայն մինչ այդ նա պետք է հավաքի քաղաքապետների 500 ստորագրություն, ինչը հնարավորություն կտա նրան ներկայացնել իր ծրագիրը:

Երիտասարդության ձայնը ներկայացնելու համար Մաքսիմ Վերները պետք է հավաքի 170 երաշխավորական նամակ` մինչեւ 2012-ի մարտի  16-ը, որը Սահմանադրական խորհուրդ ներկայացնելու վերջին օրն է:

 

– NEWS.am

 

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply