Ֆեմինիստների շնորհիվ այսուհետ ֆրանսուհիներին «մադմուազել»-ով չեն դիմի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2012 9:57

Ֆրանսիայում ֆեմինիստները հասել են այն բանին, որ իշխանությունները հրաժարվելու են  պաշտոնական փաստաթղթերում «մադմուազել» բառի  կիրառումից:

Ֆրանսիայում չամուսնացած կանանց սովորաբար դիմել են «մադմուազել»-ով, իսկ անգլերենում այն հնչում է «միսս», գերմաներենում` «ֆրոյլայն»:

Ֆեմինիստուհիներն այդ «մադմուազել»-ում վիրավորանք ու խտրականություն են տեսնում, քանի որ տղամարդկանց, անկախ տարիքից ու ընտանեկան դրությունից դիմում են «մսյո»-ով:

Ինչպես հայտնել են կառավարությունից, մոտ ժամանակներում նախարարներն ու մարզպետները բոլոր փաստաթղթերում «մադմուազելը» կփոխարինեն «մադամ»-ով:

Շուտով իշխանությունները «աղջկական ազգանունը» բառակապակցությունը «ծնվելուց տրված ազգանուն» արտահայտությամբ փոխելու որոշում կընդունեն:  Իսկ «ամուսնական ազգանուն» բառակապակցույթյունը կփոխարինեն «կիրառվող ազգանուն» արտահայտությամբ, քանի որ առաջինը չի արտահայտում այն  այրիների ու ամուսնալուծվածների դիրքը , որոնք պահպանել են ամուսնու ազգանունը:

Կառավարությունը որոշել է հին ձևով ձևաթղթերն օգտագործել այնքան` մինչև դրանք վերջանան:

Ֆեմինիստների պայքարն այդ վիրավորական բառերի դեմ սկսվել է անցած տարվա աշնանից: Որոշ մեծ քաղաքներ արդեն հրաժարվել են «մադմուազելից»:

 

 

 

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply