Նյարդայնացած ես` ջուր խմիր
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 22, 2012 9:35
Օրգանիզմի ջրազրկումը կարող է ազդել մարդու տրամադրության վրա: Ջրազրկման հետևանքով մարդը շուտ է համբերությունից դուրս գալիս ու դառնում ջղագրգիռ, բացի այդ ջրազրկումը ուժեղ ազդեցություն է ունենում գլխուղեղի աշխատանքի բնույթի վրա:
Ամերիկյան Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականները հավատացնում են, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են կորցնում ինքնատիրապետումը, մեկ բաժակ ջուր խմելով էականորեն կբարելավեն ինքնազգացողությունը:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ օրգանիզմում ջրի պարունակության նվազումն անգամ 1,5%-ով ազդում է ժամանակակից տղամարդկանց ու կանանց ինքնազգացողության, վարքագծի վրա, ընդ որում, կանայք ավելի շատ են ենթակա նման ազդեցության, քան տղամարդիկ: Գիտնականները նշել են, որ նույնիսկ ամենաչնչին ջրազրկումը կարող է կանանց նյարդայնության ու չարության, գլխացավի ու ուշադրության կենտրոնացման խնդիրների պատճառ դառնալ: Իսկ տղամարդկանց մոտ հաճախ նման վիճակն ուղեկցվում է կոգնիտիվ ֆունկցիայի խանգարմամբ:






Facebook
Tweet This
Email This Post
