Սթրոս Կաննը կասկածվում է կավատների հետ կապերի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2012 8:47

ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանն «արժանացել» է կասկածյալի կարգավիճակի` հարցաքննության կանչվելով մարմնավաճառության ցանցի կազմակերպման գործով:

ԱՄՀ-ի նախկին ղեկավարը կրկին հսկողության տակ է: Նրան հարցաքննության են կանչել որպես մարմնավաճառության ցանցի կազմակերպման  գործով վկա: Հարցաքննության ավարտից հետո հնարավոր է` նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվի: Հետաքննության տվյալներով, Սթրոս Կաննը մասնակցել է սեքս-խնջույքների, որոնք անց են կացվել ամենաթանկ հյուրանոցներում, իսկ դրա համար միջոցները վերցվել են այն  ընկերության հասարակական հիմնադրամներից, որի համար աշխատում էր խնջույքի կազմակերպիչներից մեկը:

Ինքը` քաղաքական գործիչը,  խոստովանել է, որ հարուստ սեքսուալ կյանքով է ապրել, սակայն  հերքում է, որ  գործ է ունեցել անօրինական գործունեության հետ ու չի իմացել, որ խնջույքի հրավիրյալները բարձր վարձատրվող մարմնավաճառուհիներ են եղել:

 

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply