Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է թիմի կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 21, 2012 19:46

Մարտի 4-10-ը  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա ըմբշամարտի  Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է մեր թիմի կազմը: Այդ ստուգատեսում հանդես են գալու`  55 կգ քաշային Ռոման Ամոյանը, Արթուր Մկրտչյանը (60 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) և Յուրի Պատրիկեեւը (120 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը եվրոպական ստուգատեսին հայտավորել է 12 ըմբիշների՝ Գեղամ Բաբախանյան, Միհրան Ջաբուրյան (երկուսն էլ` 55 կգ), Արթուր Առաքելյան, Նարեկ Սանոյան (60 կգ), Դավիթ Սաֆարյան, Ժիրայր Հովհաննիսյան (երկուսն էլ`66 կգ), Մուսա Մուրթազալիև, Սուրեն Մարկոսյան (երկուսն էլ`74 կգ), Հաջիմուրադ Նուրմահոմեդով, Գևորգ Ավշարյան (երկուսն էլ`84 կգ), Անդրանիկ Գևորգյան (96 կգ) և Ռուսլան Բասիև (120 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը նրանցից պետք է ընտրի 7-ին: Վերջին ուսումնամարզական հավաքը մեր ընտրանին կանցկացնի փետրվարի 27-ից մինչև մարտի 7-ը Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի մարզաբազայում:

 

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply