Ազատության պողոտայի հարակից պուրակում ծառեր են հատել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2012 19:10

Փետրվարի 19 ին Երևանի քաղաքապետարանն ահազանգ է ստացել այն մասին, որ նույն օրվա գիշերը  Ազատության պողոտա 12/1 հասցեում գտնվող պուրակում  ապօրինի ծառահատում է իրականացվել:

Տեղազննության արդյունքում պարզվել է, որ հատվել  6 կենսունակ ծառ, որոնցից 3-ը թույա ծառատեսակի ` կոճղի 10,12 և 13 սմ տրամագծերով, 1 հատ հացենի և 2 թեղի` կոճղի համապատասխանաբար 19, 15 և 11 սմ տրամագծերով:

Ապօրինի ծառահատման փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն և քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության  Երևան քաղաքի բնապահպանության տեսչություն և ՀՀ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնին`համապատասխան ընթացք տալու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply