ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Իրան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2009 18:42

Վաղը երկօրյա պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Թեհրանում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն իմամ Խոմեյնիի դամբարան, ինչպես նաև Թեհրանի հայոց ազգային առաջնորդարան, «Արարատ» մարզամշակութային ակումբ, ուր կհանդիպեն իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը եւ Հարություն Փամբուկյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվեռադառնա Երեւան:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply