30 հազար տարեկան բույսը հաջողվել է կենդանացնել

ԲՈՒՅՍԵՐ, Օրվա լուր | | February 21, 2012 17:30

Ռուս գիտնականներին հաջողվել է կենդանացնել 30 հազար տարեկան բույս:  Proceedings of the National Academy of Sciences ամսագրում մանրամասն պատմվում է, թե ինչպես է դա նրանց հաջողվել:

Silene stenophylla կոչվող բույսը, որը սառած վիճակում գտնվել է 38 մետր խորության տակ, հանվել է Կալիմա գետի մոտակայքից: Այդքան տարի սառցե «պատյանով»քողարկված բույսի սերմերը զերծ են մնացել ջրի և օդի ազդեցությունից: Գիտնականներին հաջողվել է աճեցնել բույսը` շնորհիվ դրա մեջ առկա սախարոզի մեծ քանակի:

 

 

Դիտվել է 2479 անգամ:
Print Friendly

Leave a Reply