Ակտիվիստները դատի են տալիս Մաշտոցի պուրակում շինարարություն իրականացնողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 21, 2012 17:22

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն ու Մաշտոցի պողոտայի բնակիչները հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ Մաշտոցի պուրակում կատարվող ապօրինի շինարարության: Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իրենք հայցով պահանջում են չեղյալ հայտարարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը, նաեւ արգելել որեւէ շինարարական աշխատանք կատարել Մաշտոցի պուրակում: Ըստ «Ժառանգության» պատգամավորի, Մաշտոցի պուրակում շինարարությունն ընթանում է օրենքի կոպիտ խախտումներով:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում էլ բնապահպան Մերի Խաչատրյանն առաջարկել էր Մաշտոցի պուրակի բուտիկները տեղափոխել «Ձկան խանութի» մերձակա գետնանցում: Նրա խոսքով, այդ տարածքի կրպակները տարիներ շարունակ փակի տակ են եւ շատ հարմար են առեւտրի օբյեկտներ դարձնելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երեկ կեսգիշերին մոտ մի քանի հարյուր ոստիկանների աջակցությամբ սկսվել էր շինարարությունը: Շինարարները հասցրել էին ապակիներ տեղադրել կիսակառույց կրպակների վրա: Այսօր Մաշտոցի պուրակում շարունակվում է բողոքի ակցիան` ընդդեմ ապօրինի շինարարության:

 

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply