Աշխարհում նշում են Մայրենի լեզվի օրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 21, 2012 15:04
Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցով այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Այն հռչակվել է 1999 թ. նոյեմբերին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Նպատակը լեզվական, մշակութային բազմազանությանը և բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը նպաստելն է։
Հայաստանը Մայրենի լեզվի տոնը պետական մակարդակով նշում է 2005 թվականից: Հայաստանի խորհրդարանը Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ 2005-ին փոփոխություն մտցրեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, և ՀՀ պետական տոնացույցում փետրվարի 21-ը հաստատվեց` որպես Մայրենի լեզվի օր:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիտիրո Մացուուրան այս տոնի կապակցությամբ ասել է. «Նշելով Մայրենի լեզվի միջազգային օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում աշխարհում գոյություն ունեցող անթիվ ու անհամար լեզուներին և մշակույթներին, որոնք նրանք արտացոլում են»:






Facebook
Tweet This
Email This Post
