ՄԱԿ-ն աջակցում է Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված մասնագետների քննարկումը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 21, 2012 15:23

– Ավելի քան 30 մասնագետներ քննարկեցին ժամանակակից աշխարհում հայերենի զարգացումն ու դերը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Միջոցառմանը, որը նվիրված էր Մայրենի լեզվի միջազգային օրվան, մասնակցեցին լեզվաբաններ, թարգմանիչներ, խմբագիրներ, փորձագետներ, քաղաքացիական հասարակության ակիտիվիստներ, ուսանողներ և լրագրողներ: Այս օրը նշվում է փետրվարի 21-ին` ինչպես հռչակված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1999թ.-ից:

Քննարկումը վերնագրված էր` «Հայերենը ժամանակակից աշխարհի պահանջների համատեքստում. նոր տերմինաբանությունը որպես լեզվի զարգացմանը նպաստող գործոն»:

Բանավեճի հիմնական խոսնակներն էին` Մարինե Հովյանը` Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ, Նարինե Թուխիկյանը` Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն, Հակոբ Ավետիքյանը` «Ազգ»  օրաթերթի գլխավոր խմբագիր, Լևոն Գալստյանը` Հանրային հեռուստատեսության փոխտնօրեն:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց: « ՄԱԿ ՀՏՎ-ն խթանում է հայերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը, որը աշխարհի հնագույն և հարուստ լեզուների թվին է պատկանում: Լեզվի զարգացման մեր ներդրումներն են` ՄԱԿ-ի տարբեր նյութերի հայերեն թարգմանությունը, երկլեզու վեբ կայքի առկայությունն, ինչպես նաև միջազգային տերմինաբանության անգերեն-հայերեն բառարան կազմելու նախաձեռնությունը»:

«Մենք պետք է բարձրացնենք աշխարհի լեզվական և մշակութային արժեքների բազմազանության մասին իրազեկվածությունը: Կարևոր է խթանել լեզվական և մշակութային իրավունքները, բազմամշակույթ հասարակությունների խաղաղ գոյությունը և մշակութային ժառանգության պահպանումը», – ավելացրեց նա:

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply