«Ժառանգությունը» նամակ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2009 18:29

d5aad5a1d5bcd5a1d5b6d5a3d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը խմբակցության անունից նամակ է հղել ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանին՝ հույս հայտնելով, որ Սարգսյանն ինքը կդիմի Սահմանադրական դատարան՝ նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկման պահանջով:

Նամակում կուսակցությունն ակնկալում է, որ նախագահ Սարգսյանը կնախաձեռնի հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հանրաքվե, որի առաջարկը օրերս մերժել էր ՀՀ Կառավարությունը:

«Ժառանգությունը» նաև խնդրել է հայտնել առաջիկայում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի մոտավոր ժամկետը, որի մասին կուսակցությանը գրավոր տեղյակ էր պահել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նամակի վերջում «Ժառանգությունը» նշել է, որ խմբակցության անունից նախագահին հղված նամակը պաշտոնական գրություն է, որը «ԱԺ կանոնակարգ օրենքի» 7-րդ հոդվածի բ. կետով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում պահանջում է գրավոր պատասխան:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply